Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով

Այս պահին Կիևի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան, ռուսական «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է։

 

Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Նախագահի դիրքորոշումը քաջ հայտնի է, վերջին անգամ նա այս մասին խոսել է նախագահ Լուկաշենկոյի հետ զրույցի ժամանակ։ Դա հետևողական, ռուսական դիրքորոշում է։

 

Բայց առայժմ, այս պահին, բանակցությունների համար նախադրյալներ չկան, քանի որ Ուկրաինայի դիրքորոշումը որևէ բանակցություն չընդունելու վերաբերյալ նույնպես պարզ է և բոլորին քաջ հայտնի»,-հայտարարել է Պեսկովը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.