Բաժին : Տնտեսություն/Բիզնես
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը․ սա ռեկորդային է․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ռեկորդային ծավալը։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը շատ զգալի է կազմել, և դա մեծապես պայմանավորված է դեպի մեզ հայկական արտահանման ավելացման հետ»,- ասել է Պուտինը։
«Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի, մեր առևտրատնտեսական հարաբերություններում նման ծավալ չի եղել»,- ընդգծել է ՌԴ նախագահը։