Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․ Բագրատ Սրբազան

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք։

 

Այս մասին Աբովյանում դիմելով երթին միացած արցախցիներին ասել է Բագրատ Սրբազանը։

 

«Չեմ կարողանում առանց հուզումի խոսել իմ թանկագին, նվիրական, չքնաղ արցախցիների մասին․ մեր հայրենակիցների, ում մենք ամբողջության մեջ չկարողացանք ճշմարտապես գնահատել, և հանձնեցինք մեր հայրենիքը, մեր սեփական ժառանգությունը, մեր տունը, որտեղ ջրից ավելի արյուն է հոսել, որտեղ մեր ընկերները, մեր եղբայրները, մեր հայրերը, դուստրերը, մայրերը ոտքի ելան՝ հայոց պատվի և արժանապատվության համար։

 

Ցավոք, այսպիսի վախճան ունեցավ ապիկարության, տհասության պատճառով։ Եվ էլ չասեմ էլ մյուս պիտակավորումները։ Արցախը կերան ուղղակի։

Արցախցիներս, իմ շատ սիրելի ժողովուրդ․ դուք որևէ բանով տարբեր չեք։ Ով տարբերություն կդնի ձեր միջև, նրանք ուրացող են, Հուդայի բաժին են, 30 արծաթով ապրող մարդիկ են։

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է։ Եվ այո, մենք պիտի վերադառնանք Արցախ։ Այլ ելք չունենք, ուղղակի չունենք»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.