Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է:

 

Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը.

 

«Թշնամական երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս կառավարության ղեկավարը գրեթե միանձնյա, եթե ոչ ամբողջությամբ, որոշել է անհասկանալի կերպով միակողմանի զիջումներ կատարել մեր պետության սահմաններից։ Մեր ընդվզումը դրա մասին է։ Սա խախտում է  ՀՀ օրենքի, ընթացակարգի սահմանազատման ու սահմանագծման առումով, միջազգային պայմանագրերի սկզբունքի։

 

Երեկ գիշեր մգեցված ապակիներով առանց համարների անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այսպես կոչված հանձնվելիք տարածքներ, ինչ-որ անհայտ գործողություններ են արել։

Ժողովրդի զայրույթն այն էր, թե ով են մեքենայի մեջ գտնված մարդիկ, բոլոր հնարավոր տվյալները ծածկված են։ Պահանջն էր՝ իջնեն, մի քանի մետր հետ գնան, տեսնեն այդ մարդկանց։

Երբ ժողովուրդն իրավամբ ընդվզեց, ոստիկաններն ուժ կիրառեցին։ Ողջամիտ կասկածներ կային, որ այդ մեքենայի մեջ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևն են եղել: Վստահաբար չեմ ասում, բայց դուք իրավունք եք տվել ամեն ենթադրություն անելու։ Եթե այդքան շիտակ էիք, թող ուղղությունը տային, մարդիկ էլ իրենց գործն անեին։ Ես չեմ հաստատում, չեմ ասում, որ դա այդպես է»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.