Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Շիրակի մարզում քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը`հաջակցությունը տավուշցիների։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։ «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից: Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների: Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված: Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհը օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում: Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը», - գրել է պատգամավորը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.