Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան:

 

Հիշեցնենք, որ այսօր պարզ դարձավ, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան: Նախատեսում են մայիսի 9-ին արդեն հասնել Երևան ու մեծ ակցիաների շնորհիվ հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման:

 

Այս մասին Բագրատ Սրբազանն ասել է լրագրողների հետ զրույցում։

 

«Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի:

Սահմանագծման, սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքների համաձայն և միջազգային պայմանագրերի հիմունքների ու սկզբունքների վրա»,- հայտարարել է Բագրատ Սրբազանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.