Ինչով է վտանգավոր կատվախոտի՝ վալերիանայի հաբերի տեւական օգտագործումը

Կատվախոտ պարունակող հաբերի եւ հավելումների տեւական գտագործումը կարող է ավելացնել գամմա-ամինաբուտիրաթթվի արտադրությունը մարդու գլխուղեղում։ Իսկ դա կարող է առաջացնել երկրորդային անքնություն այն բանից հետո, երբ մարդը դադարեցնիայդ հաբերի կամ կատվախոտ պարունակող հավելումների օգտագործումը։ Այս մասին հայտնում է Discover պարբերականը։ Միացյալ Նահանգների տվյալներով, երկրի յուրաքանչյուր երրորդ բնակիչ տառապում է անքնությամբ կամ քնի պակասով։


Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ այուրվեդիկ բժշկության մեջ աշվագանդի հավելումների կիրառությունը կարող է նվազեցնել քնի խանգարումները։ Այն կարող է նաեւ առաջացնել դիսկոմֆորտ ստամոքսում՝ դիարեյա, սրտխառնոց, եւ քնկոտություն։ Դեռեւս ոչ մի հետազոտություն չի ուսումնասիրել, թե որքանով է անվտանգ երեք ամսից ավելի աշվագանգի օգտագործումը։ Քնի բարելավման մյուս միջոցը կատվախոտն է կամ վալերիանան։ Սակայն այստեղ էլ համոզիչ ապացույցները, որ այն համարվում է արդյունավետ եւ լիովին անվտանգ միջոց, քիչ են։ Հայտնի չէ նաեւ, թե որքանով է անվտանգ կանանց համար կրծքով կերակրման կամ հղիության ընթացքում վալերիանայի ընդունումը։

Ներկայումս, ըստ ամերիկացի մասնագետների, քնի տեւողությունն ու որակը բարելավելու համար կիրառվում է մելատոնինը, որը մարդուն հանգստացնող եւ քնեցնող հորմոն է, որպիսին արտադրում է մարդու գլխուղեղը մթության մեջ։ Մասնագետները հորդորում են, նախքան որեւէ դեղահաբի կամ հավելման ընդունումը պարտադիր է բժշկի հետ խորհրդակցելը՝ բացասական հետեւանքներից խուսափելու համար։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.