Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

 

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար:

 

Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև»,-  գրել է նախագահը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.