Օկուպացված Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա

Օկուպացված Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա։

 

Այս մասին Լուրերին ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից մոտ 84 հազարն արդեն հաշվառվել են Հայաստանի հասցեներով, 82 հազարը ձեռք է բերել փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայական, Հայաստանի քաղաքացիության համար դիմել է ավելի քան 1,600 անձ:

 

Բռնի տեղահանությունից հետո, այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել եւս 50 հայ:

Կարմիր Խաչի հայկական գրասենյակից ասում են, որ այնտեղ մնացածները իրենց ուշադրության կենտրոնում են: Նրանց հետ կապը փորձում են պահել Հայաստան տեղափոխված հարազատները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.