Փաշինյանն ու Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը չի կարողանա ներկա գտնվել շքերթին։ Այս անգամ կբացակայի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նրա չգալը կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանում միաժամանակ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվում», - լրագրողներին ասել է Ուշակովը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.