Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում եզրափակվել է առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ:

 

Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է։

 

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում տեղի էր ունեցել նախարար Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը և համատեղ մամուլի ասուլիսը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.