100, 50, 20, 10 հազար դրամանոց հուշանվեր-թղթադրամներով խարդախությունները շարունակվում են (տեսանյութ)

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի 36 և 37 տարեկան բնակիչներ խարդախությամբ իրացնում են հուշանվեր-թղթադրամներ:

 

Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզային, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սեբաստիայի փողոցում խարդախություն կատարելու պահին նրանց հայտնաբերեցին ու ձերբակալեցին:

 

37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց չորսական 100 և 50 հազարանոց, ութ հատ 10 հազար, 18 հատ 20 հազար դրամանոց և մեկ 100 դոլարանոց հուշանվեր-թղթադրամներ:
Հաղորդում է վերցվել նրանց հանցավոր գործունեությունից տուժած մի տղամարդուց:

 

Նա իրավապահներին հայտնել է, որ տղամարդիկ հուշանվեր-թղթադրամներով իրենից գնել են 200 հազար դրամի ավտոպահեստամասեր:

Նա նաև նշել է, որ կասկած չառաջացնելու համար տղամարդիկ մոտեցել էին բանկոմատին ու ձևացրել, թե իբր այնտեղից են հանում թղթադրամները:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.