Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան

Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։

 

Այս մասին, News.am-ի փոխանցմամբ, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որին օրվա ընթացքում հաջողվել է այլ՝ անտառային ճանապարհով գնալ Կիրանց։

 

Ոստիկանները, հիշեցնենք, վաղ առավոտից փակել են գյուղ տանող հիմնական ճանապարհներն ու բնակիչներից զատ որևէ մեկին թույլ չեն տալիս մուտք գործել համայնք՝ այդ թվում այս օրերին սահմանազատման և տարածքային զիջումների դեմ բնակիչների պայքարն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

 

«Կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ։ Մարդկանց ծեծի ենթարկելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն, դրա համար են մարդիկ վրդովված՝ գյուղը երկու մասի է բաժանվում։ Ամեն ծառի տակ մի ոստիկան կա հիմա գյուղում»,- նշել է պատգամավորը։

Դանիելյանը հայտնել է, որ պայքարը շարունակվելու է։

«Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում։ Մեր առաջին նպատակին հասել ենք՝ սա արդեն դարձել է համահայկական խնդիր։ Մինչեւ վերջ գնալու ենք՝ նահանջի տեղ չունենք․ հետևում մեր հայրենիքը, սրբավայրերն են»,- ասել է Դանիելյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.