Ուսուցիչներ կան՝ ամիսը 25 հազար են ստանում, տնից դուրս գալու համար եք աշխատո՞ւմ, բա էրեխեքի ապագա՞ն

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է՝ օժանդակության ծրագիր իրականացնել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար, որ կա՛մ փոխհատուցեն նրանց բարձրագույն կրթություն ստանալու ուսման վճարը, կա՛մ վերապատրաստմանը մասնակցելու հնարավորություն տրվի նրանց։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

Նա նշեց, որ սա հնարավորություն կտա երկարամյա ուսուցչի փորձ ունեցող, սակայն օրենքին չհամապատասխանող ուսուցիչներին ևս մեկ անգամ սեփական կրթությունը բարելավել և հնարավորություն տալ համլրեն ուսուցչի թափուր տեղերը։

 

«Աջակցությունը նախարարության բյուջեի շրջանակներում կլինի։ Ավելի քան 150 հոգի ցանկություն է հայտնել բարձրագույն կրթություն ստանալու, 500 ուսուցիչ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին»,- ասաց Անդրեասյանը։

 

Նա նշեց, որ կային ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք չունեին բարձրագույն կրթություն և 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը։ Սակայն, նախարարի խոսքով, 894 ուսուցիչ, որոնք չունեին բարձրագույն կրթություն նախորդ տարի դիմել են կամավոր ատեստավորման և 354-ը հաղթահարել են ատեստավորումը շարունակում են աշխատել և բարձրացված աշխատավարձ ստանալ։

«Բայց մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը, նրանք կարող են կա՛մ բարձրագույն կրթություն ստանալ, կա՛մ կամավորական հետագա ատեստավորման հերթական փուլին մասնակցել, հաղթահարել սահմանված շեմը»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։

«Ինչպես ասյօր մենք՝ կառավարությունը, մանկավարժը, ծնողը, վերաբերվում ենք մեր երեխեքի կրթությանը, դա նրա մասին է՝ մենք իրենց աղքատության դատապարտո՞ւմ ենք, թե՞ չենք դատապարտում։ Երբ մենք պատշաճ կրթությամբ չենք ապահովում նրանց, դատապարտում ենք աղքատության։ Նույնը վերաբերում է ուսուցիչներին։

Մեր հանրապետությունում ուսուցիչ կա 25-30 հազար աշխատավարձ է ստանում, սա ի՞նչ է։ Սա անտրամաբանական, անազնիվ է։ Ո՞նց կարող է մարդը մեկ ամիս աշխատել ու ասել՝ նորմալ է։ Մեր իրականության մեջ ավելի սարսափելի բան կա․ ուսուցչի աշխատանքը ընկալվում է՝ այնքան որ տանից դուրս գա, այսինքն այդ տանից դուրս գալու դեպքն է, որ մարդ կարող է համաձայնել 25-30 հազար դրամով գնա աշխատի, բա կներե՞ք այդ երեխաների ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.