Կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս. Լևոն Արոնյան

Արագ և կայծակնային շախմատի տարբեր տարիների աշխարհի չեմպիոն, հայկական շախմատի նախկին առաջատար, իսկ այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյան հայտնել է, որ կցանկանար մասնակցել 2023-ի աշխարհի գավաթին, սակայն որպես հայ իրեն ապահով չի զգա Ադրբեջան ուղևորվելիս: Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Ես՝ որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի գավաթը, երկընտրանքի առջև եմ: Ես կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու, Ադրբեջան մեկնելիս: Քանի որ ՖԻԴԵ-ն խթանում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ որևէ հնարավոր վայրից», - գրել է Արոնյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.