Բաժին : Սպորտ/Life
Երբեք չեմ դադարել հավատարիմ մնալ Մարսելին. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է «Մարսելին»՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում ակումբի տարած հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ։
«Ես շատ եմ մտածել ձեր մասին։ Նախ, որովհետև 30 տարի առաջ այդ երեկո դուք ինձ ստիպեցիք երազել և թրթռալ, ինչպես միլիոնավոր այլ ֆրանսիացիների, և ոչ միայն մարսելցի:
Երբեք չեմ դադարել հավատարիմ մնալ «Մարսելին». դուք այն լեգենդար սերունդն եք, որն օգնեց կյանքի կոչել այս եվրոպական աստղը: Միշտ ու նորից»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 37 տուրից հետո «Մարսելը» վաստակել է 73 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Թիմն ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
Աղբյուր ArmSport.am