Իրավիճակն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում փակուղային է․ ՌԴ փոխարտգործնախարար

Մոսկվան առկա բոլոր միջոցներով հակազդելու է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության տանելու գծին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

 

Նա նշել է, որ «գործնականում բոլոր ազիմուտներում, որոնք կարելի է պատկերացնել ԱՄՆ-ի հետ երկխոսության տեսանկյունից», այժմ իրավիճակը փակուղային է։

 

«Մեր հարաբերությունները փակուղի է հասցրել Վաշինգտոնի հակառուսական գիծը, որը վերջին տարիների ընթացքում տարեցտարի, ամիս առ ամիս կոշտացել է... Այս ամբողջ իրավիճակն անվտանգության ոլորտում, ներառյալ սպառազինությունների վերահսկումը, պատանդ է վերցվել ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու գիծի կողմից»,- հայտարարել է Ռյաբկովը։

 

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստվում է ամենավճռական կերպով դիմակայել դրան՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր մեթոդներն ու միջոցները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.