Բաժին : Քաղաքականություն
Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական գործակցության համակարգմանն առնչվող հարցեր
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:
Քննարկվել են նաև հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ռազմավարությանը և Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր: