Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու

Այս տարվա մարտին մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) մասնակից երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախարարն ընդգծել է, որ այս հանցագործության բոլոր մեղավորները անպայման կստանան արժանի պատիժ:

Մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն է տեղի ունեցել։ «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ զինված մարդիկ ներխուժել են դահլիճ և կրակ բացել հանդիսատեսի վրա։ Դրանից հետո պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել, զոհվել է 144 մարդ:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված):Հաջորդ օրը անվտանգության ուժերը ձերբակալել են հարձակման համար կասկածվող չորս անձի, որոնք փորձել են փախչել Ուկրաինա, իսկ ավելի ուշ՝ մի քանի հոգու, այդ թվում՝ հարձակումը ֆինանսավորելու կասկածանքով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.