Տղաս արդեն մեծ է, ընտանիք ունի. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանը բացատրել է՝ ինչու որդին չի զորակոչվել (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը BBC հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչու իր որդուն չեն զորակոչել մասնակի մոբիլիզացիայի շրջանակում և ինչու նա չի մեկնել Ուկրաինայում կռվելու։

Դիվանագետի խոսքով՝ իր որդին չի մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին, քանի որ արդեն մեծ է և ընտանիք ունի։ Բացի այդ, ըստ դեսպանի, նա չունի անհրաժեշտ ռազմական կրթություն։

Կելինը նշել է, որ չի տեսնում իրադարձությունների այնպիսի զարգացում, որի պարագայում իր որդին կմեկնի ռազմաճակատ։

«Տղաս արդեն մեծ է։ Նա ընտանիք ունի, Ուկրաինայում չի կռվում: Նա երբեք ռազմական գործ չի սովորել և չունի համապատասխան կրթություն»,- ասել է դիվանագետը։



Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.