Զելենսկին հույս է հայտնել, որ ԵՄ-ն ռուսական գազը կփոխարինի ուկրաինական էլեկտրաէներգիայով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սլովենիայի պատգամավորների համար ելույթ ունենալիս հայտարարել է, թե մտադիր են ԵՄ ռուսական գազի ծավալների մատակարարման կրճատումը փոխարինել ուկրաինական էլեկտրաէներգիայի ծավալների ավելացմամբ։

 

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Զելենսկին նշել է, թե Ուկրաինան միացել է եվրոպական էներգահամակարգին և կարող է արագ ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչը կօգնի ռուսական գազի ներմուծման կրճատված մասն ուկրաինական էլեկտրաէներգիայով փոխարինելուն։

 

Նա հավելել է, որ ուկրաինական էլեկտրաէներգիան կարող է նոր էներգետիկ կայունություն ապահովել, իսկ դա նշանակում է, որ Եվրոպայում էներգիայի գինը կնվազի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.