Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Առաջարկվել է նաև նման կարգավիճակ շնորհել Մոլդովային։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությանը։

«Ուկրաինան ունի շատ եռանդուն և ակտիվ քաղաքացիական հասարակություն, ինչը լավ է: Ուկրաինան ունի ընտրական համակարգ, որն ապացուցել է իր արդարությունն ու ազատությունը», - հայտարարել է նա։

Նշենք, որ ինչպես նախօրեին նշել էր Եվրահանձնաժողովի նախագահը, Եվրամիությունը «պատմական որոշման շեմին է»՝ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։

Աղբյուրը նկատում է, որ Եվրամիությունը պատմության մեջ առաջին անգամ եվրաինտեգրման հարցում «կանաչ լույս» է վառել մի երկրի համար, որտեղ պատերազմ է, և կան օկուպացված տարածքներ։

Բացի առաջարկություններից, Ուկրաինան այժմ կստանա պահանջներ, որոնք նա պետք է կատարի ապագայում։ Մասնավորապես, դրանք վերաբերում են օրենքի գերակայությանը, արդարադատության համակարգին և կոռուպցիայի դեմ պայքարին։ Այսպիսով, ԵՀ-ի այս առաջարկությունները կներկայացվեն ԵՄ առաջնորդներին՝ քաղաքական որոշման համար: Դրանք այժմ պետք է հաստատվեն ԵՄ առաջնորդների կողմից հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.