ԵՄ երկրները մտադիր են տոտալ տնտեսական պատերազմ սկսել ՌԴ-ի դեմ. Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար

Եվրամիության երկրները մտադիր են տոտալ տնտեսական պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Այս մասին երեքշաբթի օրը France Info ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք համակողմանի տնտեսական և ֆինանսական պատերազմ կսկսենք Ռուսաստանի դեմ: Ռուս ժողովուրդը կվճարի դրա հետևանքների համար»,- ասել է նախարարը:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել տնտեսության մեջ հատուկ միջոցներ կիրառելու մասին: 

Հրամանագրի նախաբանում նշում է, որ այն ստորագրվել է «ԱՄՆ-ի և նրան միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների անբարյացակամ և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ՝ կապված ՌԴ քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցների ներդրման հետ»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստաթղթում նշված տնտեսական միջոցները կիրառվում են Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.