Կապան-Աղվանի ճանապարհին UAZ Pickup-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը10:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Կապան-Տաթև ավտոճանապարհին  ավտոմեքենա  է այրվում:

 

Պարզվել է, որ  Կապան-Աղվանի ավտոճանապարհի  38-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել «Էկոբիլդինգ»  ընկերությանը պատկանող  UAZ Pickup մակնիշի ավտոմեքենայում: Այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.