«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է երեխայի մարմնից առանձնացնել 1.2 կգ-անոց գոյացությունն

Օրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության վիրահատություն, որը բարի ավարտ է ունեցել:

Նորածին երեխան ծնվել է 2.55 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է Տերատոմա: Գոյացությունը վերացնելու համար երեխան վիրահատվել է, այն տևել է մոտ երեք ժամ, բժիշկներին հաջողվել է երեխայի մարմնից առանձնացնել գոյացությունն ու նրան ապրելու շանս տալ:

Երկուշաբթի օրը՝ ժամը 14-ին երեխայի կյանքը փրկած բժիշկները կխոսեն դեպքի եզակի լինելու, վիրահատության դժվարությունների ու երեխայի հետագա առողջության մասին: Փոքրիկը նույնպես կլինի ԲԿ-ում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.