Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասվում է նախագահի հրամանագրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.