Սահմանադրական հանրաքվեի փաթեթը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու որոշում դեռ չկա

Վենետիկի հանձնաժողովի կամ որևէ միջազգային փորձաքննության այս կամ այն նախագիծն ուղարկելու խնդիրը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև մենք գործ չունենք լայնամասշտաբ փոփոխությունների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Վարդանյանն ասաց, որ Հայաստանը նախկինում օգտվել է միջազգային փորձաքննությունից և այլ հարցերում էլ շարունակելու է համագործակցել. «Օրեր առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահի և քարտուղարության ներկայացուցիչների հետ, քննարկել ենք հետագա համագործակցության հնարավորությունները, բայց այս հարցի հետ կապված այս պահին որևէ բան չեմ կարող ասել»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.