Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հազարից ավելի ոստիկան ու սևբերետավոր կա

Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ, այս պահին գյուղում հազարից ավելի ոստիկան ու սևբերետավոր կա։

 

Կանայք շարունակում են փակ պահել ճանապարհը, սակայն գյուղապետը կասկածներ ունի, որ ոստիկանները բռնի ուժով այդ ճանապարհն էլ կբացեն:

 

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ, ուր ավելի վաղ տեղափոխվել են Կիրանցում բերման ենթարկվածները։ Նրանց թվում է նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման է ենթարկվել 31 քաղաքացի։

Պատգամավորը հայտնել է նաև, որ Կիրանցում ոստիկանության կողմից իրականցվում է «Օղակ» օպերացիա:

«Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը: Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի», - գրել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.