Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու հանձնառությունը։

 

Նա X-ի իր միկրոբլոգում գրառում է արել և հրապարակել նախորդ տարի Հայաստան կատարած այցի շրջանակում Ծիծեռնակաբերդ այցելությունից լուսանկար։

 

«Այսօր մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները, որպեսզի նրանք երբեք չկորեն պատմության մեջ։ Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել են, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ։ Պատիվ ունեմ, որ նախորդ տարի իմ հարգանքի տուրքը մատուցեցի», - գրել է Փաուերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.