Մայիսն այդքան էլ հարթ չի սկսվի. Մայիս ամսվա աստղագուշակ

ԽՈՅ


Մայիսի առաջին օրերը գործնական տեսանկյունից առանձնապես խոստումնալից չեն լինի: Ուստի հնարավորինս շատ ժամանակ տրամադրեք հանգստին և ուժերը վերականգնելուն: Ինչ-որ հաճելի բանով զբաղվեք, հիշեք նախասիրության մասին: Չարժե ինքներդ ձեզ մեծ պահանջներ ներկայացնեք:

Խոյերի մեծամասնության համար օգտակար կլինի մարզասրահ այցելելը, հաճախ զբոսնելն ու բնության գրկում ժամանակ անցկացնելը: Ակտիվության ձեր ձգտումը օգուտ կտա նաև մասնագիտական տեսանկյունից: Ամսվա կեսին կհեշտանա սիրելի գործերից գլուխ հանելը: Խորհուրդ է տրվում անցնել մի բանի, ինչը վաղուց էիք ուզում անել, բայց վախենում էիք, որ չեք կարողանա: Համարձակ սկսեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Միայն հիշեք խելամիտ զգուշության ու առողջ բանականության մասին:

Մայիսի վերջը բոլոր տեսանկյուններից բարենպաստ կլինի: Եթե բաց չթողեք նրա ընձեռած հնարավորությունները, ապա ձեզ մասնագիտական հաջողություններ են սպասվելու, չի բացառվում եկամուտների աճը:

ՑՈՒԼ 

Մայիսի առաջին շաբաթը արժե կենտրոնանալ սիրելիի հետ հարաբերություններում ներդաշնակության հասնելու վրա: Քննարկեք այն պահերը, որոնք կուզենայիք փոխել, լսեք ձեր երկրորդ կեսի կարծիքը, հիշեք այն բոլոր աժեքավոր բաների մասին, որ տեսնում եք միմյանց մեջ: Սիրելիի զգացմունքները նրբորեն ընկալելը կօգնի ամրապնդել ձեր կապը:

Իրենց երկրորդ կեսին չհանդիպած Ցուլերը հաջողակ կլինեն նոր ծանոթություններ հաստատելու հարցում:

Ամսվա առաջին կեսը հանգիստ ռեժիմով կանցկացնեք՝ աշխատանքին ոչ այնքան շատ ժամանակ տրամադրելով: Սակայն չարժե շատ վաղ թուլանալ, հակառակ դեպքում կզրոյացնեք այն արդյունքները, որոնց վաղուց էիք ձգտում:

Ամսվա վերջին ուշադրության կենտրոնացումը կուժեղանա, հաջողությամբ կպատրաստվեք քննություններին, կամ մասշտաբային հաշվետվություններ կկազմեք: Դուք կկարողանաք գործերում կարգուկանոն հաստատել, ապագայի երկարաժամկետ գործողությունների ծրագիր կազմել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Աստղերը ձեզ գաղտնի տաղանդների և ստեղծագործ ունակությունների զարթոնք են խոստանում: Մայիսի սկզբին ուշադրություն դարձրեք ձեր հուզական վիճակին, քանի որ վտանգ կա՝ նյարդային ու անհամբեր դառնաք: Վեճերից ու բամբասանքներից հեռու մնացեք, հատկապես աշխատանքային միջավայրում:

Մայիսի կեսը բարենպաստ կլինի ցանկացած ոլորտում նախաձեռնող լինելու համար: Շատ Երկվորյակների անձնական կյանքում հաճելի փոփոխություններն են սպասվելու: Հարմար ժամանակ է լինելու նոր ծանոթությունների համար. ոչ միայն ռոմանտիկ, այլև ընկերական: Հաջող կստացվի հին գործնական կապերը վերականգնելն ու նորերը ստեղծելը:

Չարժե կարևոր գործերը երկար ժամանակով հետաձգել, նույնիսկ եթե շատ եք ուզում: Ամսվա վերջին ուշադիր եղեք: Բոլոր հարցերում անհրաժեշտ է շրջահայաց լինել: Խուսափեք շտապողական որոշումներից, քանի որ դրանք սխալ կլինեն: Չմտածված ծախսերի վտանգ կա, ուստի աշխատեք պահի հույզերին չտրվել, որպեսզի հետո չզղջաք դրա համար:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Ամսվա սկզբին արագ կհոգնեք: Ուստի աշխատեք ավելի շատ հանգստանալ, եթե նման հնարավորություն կա: Չարժե պասիվ լինել, օրերը բազմոցին պառկած անցկացնել, ավելի օգտակար կլինի հաճելի գործերով զբաղվելը, ընկերներին հանդիպելը, զբոսնելը:

Մայիսի սկիզբը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների, հին կապերը վերականգնելու և այն հարաբերություններն ավարտելու համար, որոնք իրենց սպառել են ու սկսել են տխրեցնել ձեզ: Մի կառչեք անցյալից, ձեզ նոր համախոհներով շրջապատեք: Դժվար պահերին կարող եք նրանց վրա հույս դնել:

Աշխատանքի մեջ ամեն ինչ հեշտ չի լինի, պետք է մեծ ջանքեր գործադրեք, իսկ արդյունք էլ միանգամից չեք տեսնի: Դա կարող է նվազեցնել մոտիվացիան, բայց աշխատեք հիշել ձեր առաջնահերթությունների մասին ու առաջին իսկ դժվարությունների դեպքում չհանձնվել: Ճկուն եղեք, ստեղծագործ մոտեցում ցուցաբերեք, և այդպես ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ամսվա վերջին կկարողանաք տեսնել ձեր ջանքերի պտուղները:

ԱՌՅՈՒԾ 

Մայիսը կուրախացնի մտերիմներից, գործընկերներից ու կոլեգաներից ստացած աջակցությամբ: Հարմար պահ է անշարժ գույքի հետ կապված խնդիրները լուծելու կամ վաղուց ծրագրած վերանորոգմանն անցնելու համար: Հավանական է օգնություն ստանաք ազդեցիկ անձանցից կամ ավագ հարազատներից:

Ղեկավար Առյուծները կկարողանան կոլեկտիվում կարգուկանոն հաստատել ու հաջողությամբ վերակազմակերպել վաղուց նորացում պահանջող գործընթացները: Բարեհաջող կանցնեն բանակցություններն ու պաշտոնական այցերը: Աշխատանք սովորականից շատ կունենաք, բայց ձեր դիմացկունությունն ու համառությունը կօգնեն ամեն ինչից գլուխ հանել: Հավանական  է հուզական լարվածություն առաջադրանքների մեծ ծավալի պատճառով: Բայց այդ վիճակը երկար չի տևի:

Մայիսի վերջը տպավորություններով հագեցած կլինի և կուրախացնի դրված նպատակներին հասնելով: Այդ հատվածը հատկապես հաջող կլինի սովորող կամ գիտական աշխատանքով զբաղվող Առյուծների համար: Հաջող կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի ուղևորությունները:

ԿՈՒՅՍ 

Ձեր և ուրիշների հանդեպ դրսևորած ազնվությունը մայիսին ձեր գլխավոր օգնականը կդառնա: Սկզբում ծրագրերն իրագործելը դժվար կլինի, պիտի ոտքի վրա հարմարվեք պայմաններին: Պիտի հնարավորինս մեծ ջանքեր գործադրեք, բայց ձերը պնդելը միշտ չէ, որ խելամիտ կլինի:

Ցանկացած որոշում ընդունեք ամեն ինչ կշռադատելուց հետո: Լավագույն խորհրդատուն ձեր ինտուիցիան կլինի, չնայած փորձառու մարդկանց փաստարկներն էլ արժե լսել: Բաց մի թողեք կյանքի բոլոր ոլորտներում հին սխալներն ուղղելու հնարավորությունը: Մտերիմների աջակցությունը արժեքավոր կլինի:

Ամսվա երկրորդ կեսին ձեր տրամադրությունը ավելի լավատեսական կլինի, մարտահրավերներին դիմակայելն էլ հեշտ կլինի: Դուք կհայտնաբերեք, որ գործադրված ջանքերը զուր չէին: Որոշ Կույսեր հնարավոր է հետաքրքիր գործնական առաջարկ ստանան կամ բարձրանան մասնագիտական սանդուղքով:

ԿՇԵՌՔ 

Մայիսն արժե ակտիվ սկսել, հատկապես եթե բիզնեսով եք զբաղվում: Հարմար ժամանակ է լինելու ազդեցիկ դեմքերի հետ բանակցելու, նոր գործարքներ կնքելու, գործնական ուղևորությունների և արտերկրից գործընկերների այցերի համար: Անսպասելի շահույթ ստանալու հավանականություն կա: Բայց շուտով ոչ մեծ դժվարություններ են սկսվելու: Շատ Կշեռքների համար դժվար կլինի կարևոր բաների վրա կենտրոնանալը, ինչ-որ մեկը կարող է չարաշահել իր պարտականությունները: Օգնության կանչեք կամքի ուժին, չարժե ձեռք բերածն արժեզրկել պահի ցանկությունների համար:

Եթե կարողանաք հավաքել ձեզ, ապա ամեն ինչ շուտով կհարթվի: Դուք կկարողանաք ծրագրի համաձայն գործել, առավելագույն ջանքեր ներդնել ու անհապաղ արդյունքներ չակնկալել: Դրանք կլինեն, բայց ավելի ուշ:

Հեռավոր ուղևորություններն ու գործուղումները ամսվա վերջին հաջող կանցնեն: Չի բացառվում ձեզ համար կարևոր մարդու ընկերակցությամբ ռոմանտիկ ճամդորդությունը:

ԿԱՐԻՃ 

Ամսվա առաջին օրերին հակված կլինեք ամպերում սավառնել, սխալ գնահատել իրավիճակը: Իրավիճակը կվատացնեն կյանքի տարբեր ոլորտներում անսպասելի իրադարձությունները: Բայց եթե իրերի հանդեպ խելամիտ մոտեցում ցուցաբերեք, ապա կկարողանաք առանց կորուստների ամեն ինչից գլուխ հանել: Պահպանեք լավատեսությունը, բայց շատ ինքնաբավ մի եղեք:

Ավելի ուշ կնկատեք, որ հաջողությունը դեպի ձեզ է թեքվում: Կհեշտանա աշխատանքի մեծ ծավալն անելը, նոր ինքնատիպ գաղափարներ կունենաք: Սովորող Կարիճները շատ բարդ նյութերն էլ հեշտությամբ կյուրացնեն: Ամսվա կեսը բարենպաստ կլինի ցանկացած ուղևորության ու գործուղման համար:

Հակված կլինեք վատնող լինելու, ուստի խուսափեք սպոնտան գնումներից ու ռիսկային ներդրումներից: Եթե ողջ ամիսը խելամիտ վարվեք ու բավականաչափ ջանքեր գործադրեք, ապա կկարողանաք ապագա հաջողությունների համար լավ հիմք ստեղծել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Ամսվա հենց սկզբին ծրագրերից շեղման ոչ մեծ հավանականություն կա: Լավ է նախապես մի քանի տարբերակ մտածեք: Ձեր ներսը դիտելու, ձեր առաջնահերթություններն ու արժեքները վերանայելու համար հարմար պահ կգա: Կոնֆլիկտայնությունը մեծ կլինի, ուստի մի մոռացեք նրբանկատ շփվելու կանոնների մասին: Զսպվածությունն ու քաղաքավարի լինելը կօգնեն խուսափել և՛ ընտանիքում, և՛ աշխատավայրում պոտենցիալ կոնֆլիկտներից:

Ամսվա կեսին կգա կուտակված գործերն անելու, դրանք ավարտելու և վերստուգելու համար հարմար պահը: Հնարավոր է տնային հոգսերն էլ սովորականից մեծ ուշադրություն պահանջեն: Իսկ ահա նոր մասշտաբային նախագծեր սկսել չարժե, սպասեք ավելի հարմար պահի, որը շուտով կգա:

Մայիսի վերջին օրերը կուրախացնեն Աղեղնավորների մեծ մասին: Ոգեշնչվածությունը կօգնի գլուխ հանել բոլոր խնդիրներից, նաև ապագայի համար հիմք ստեղծել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այծեղջյուրների մեծ մասի համար մայիսն այնքան էլ հարթ չի սկսվի: Հավանական է թյուրըմբռնում մտերիմների և կոլեգաների հետ, կխախտվեն ծրագրերը, կամ էլ հնարավոր չի լինի ողջ ծավալով կատարել ձեր պարտականությունները: Ուստի մի փորձեք հոսանքին հակառակ լողալ: Արեք այն, ինչ ձեզանից է կախված, հանգստություն պահպանեք, աջակցություն փնտրեք հարազատների և ընկերների շրջանում:

Հավանական են նոր ծանոթություններ, հատկապես ամսվա կեսին: Դուք կկարողանաք ռոմանտիկ հարաբերություններ հաստատել, ձեզ հոգեհարազատ մարդկանց շրջանում ընկերներ գտնել: Դա բարենպաստ ազդեցություն կթողնի ձեր տրամադրության վրա, կազդի ձեր աշխատանքի արդյունքների վրա:

Դուք շատ բան կհասցնեք անել, սակայն ձեր ուժերը մի գերագնահատեք: Ամսվա վերջին լավ է տեմպերը մի փոքր թուլացնեք, կենտրոնանաք արդեն ձեռք բերածի վրա, խուսափեք անտեղի ռիսկից: Մտածված որոշումներ ընդունեք, թույլ մի տվեք, որ մյուս մարդիկ ձեզ իրենց կամքը թելադրեն:

ՋՐՀՈՍ 

Ուժերի ներհոսքն ու էներգիայի բարձր մակարդակը կօգնեն ձեզ շատ առաջադրանքներից գլուխ հանել: Նույնիսկ այն առաջադրանքներից, որոնք երկար ժամանակ հետաձգել եք: Սակայն չեն բացառվում տրամադրության անկումներն ու դժվարությունները կոլեգաների, գործընկերների հետ շփվելիս: Ուշադիր եղեք, հաշվի առեք շրջապատողների հետաքրքրությունները, և այդ ժամանակ ամեն ինչ շատ լավ կդասավորվի: Մի վշտացեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, ցանկացած դժվարություն հաղթահարելի կլինի:

Միայնակ Ջրհոսները հեռուն գնացող հետևանքներով հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան: Կարող եք առաջին քայլն անել, նախաձեռնող լինել կամ հին ընկերությունը ռոմանտիկ հունի մեջ դնել: Միայն թե խուսափեք ավելորդ ինքնավստահությունից:

Մայիսի վերջը բոլոր տեսանկյուններից հաջող կլինի: Մեծ է աշխատավայրում պարգևատրվելու հավանականությունը: Չի բացառվում բարձրանաք մասնագիտական սանդուղքով կամ շահավետ գործարք կնքեք:

ՁԿՆԵՐ

Դուք կկարողանաք դրսևորել առաջատարի հատկանիշներն ու ձեզ լավ դրսևորել ղեկավարության մոտ: Չի բացառվում աշխատանքի ծավալը մեծանա, բայց ձեր ջանքերը կպարգևատրվեն: Եթե ազդեցիկ հարազատներ կամ ծանոթներ ունեք, նրանց հետ զրուցեք ձեր գործերի մասին. այդպես կկարողանաք պիտանի ինֆորմացիա կամ օգնություն ստանալ:

Դուք կկարողանաք լուծել նույնիսկ բարդ մասնագիտական հարցերը, ինչը հատկապես հաջող կստացվի ամսվա կեսին: Նույն հատվածում չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Որոշ Ձկներ հնարավոր է գործնական հարաբերություններից անցում կատարեն ռոմանտիկ հարաբերությունների:

Ամսվա վերջը թուլանալու հակվածություն կբերի: Աշխատեք պահի ցանկություներին չտրվել, հակառակ դեպքում արդեն ձեռք բերածից շատ բան կկորցնեք: Չափից դուրս մեծ ծանրաբեռնվածություն ձեզ վրա վերցնել չարժե, բայց ձեր պարտականություններից խուսափել էլ պետք չէ:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.