Ինչպես է պանիրը պաշտպանում մարդու ատամները կարիեսից

Պանիրը եւ մյուս կաթնամթերքները ծամելիս խթանում են թքի արտադրմանը, որն իր հերթին կարող է չեզոքացնել ատամների վրա առաջացող թթուն եւ խոչընդոտել կարիեսի առաջացմանը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հաղորդման, պանիրը, կաթը եւ յոգուրտը հարուստ է կալցիումով։


Դրանք մասնակցում են բերանի խոռոչում թթվա-ալկալիական բալանսի պահպանմանը եւ նպաստում են ատամների առողջ վիճակի պահպանմանը, ապահովելով պրոֆիլակտիկա ընդդեմ կարիեսի։ Բացի այդ, կաթնամթերքները, եւ հատկապես՝ պանիրը, ծամելիս նպաստում են թքի արտադրմանը։ Պարբերականը գրում է, որ թթուներն ու ալկալիները, որոնք կարող են վնասել ատամներին, չեզոքացվում են թքի կողմից։ Նորմայով, յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց հետո, ատամների մակերեւույթին եղած թթվայնությունը փոխվում է։

Պանիրը նպաստում է ջրածնային ցուցիչը (pH) բերանի խոռոչում, ինչը թույլ է տալիս խուսափել էմալի քայքայումից եւ կարիոզային շերտերի ձեւավորումից։ Մասնագետները նշում են, որ հատկապես օգտակար է պանիրը քաղցր համ ունեցող ուտեստներից հետո ուտելը, քանի որ շաքարը նպաստում է բերանի խոռոչում թթվաստեղծ բակտերիաների առաջացմանը։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.