Անձրև, ամպրոպ, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

 

Մայրաքաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

 

Մայիսի 2-ի կեսօրից հետո, 3-7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.