Բացահայտվել է օրորոցային երգերի օգտակարությունը երեխաների առողջության համար

Կյանքի առաջին ամիսներից երեխաները կարողանում են օրորոցային երգերը տարբերել այլ երաժշտությունից։ Այս մասին խոսել է հոգեֆիզիոլոգ, հոգեբանության դոկտոր Վիկտորյա Եֆիմովան:

 

«Գիտնականները երեխաներին տվել են տարբեր լեզուներով օրորոցային և ոչ օրորոցային երգեր լսելու հնարավորություն: Միևնույն ժամանակ արձանագրվել են մարմնի գործունեության ցուցանիշներ, որոնք կարող են վկայել անհանգստության մակարդակի մասին՝ սրտի հաճախությունը, մաշկի էլեկտրական ռեակցիան, երեխաների վարքագծի փոփոխությունները։ Պարզվեցլ է, որ երեխաները հիանալի ճանաչում են օրորոցային երգերը և հանգստանում, նույնիսկ եթե դա անծանոթ լեզու է, և մայրը չի երգում։ Այլ երգերի նկատմամբ նման արձագանք չի եղել»,- ասել է Վիկտորյա Եֆիմովան։

Հոգեֆիզիոլոգը նշել է նաև մի հետազոտություն, որն անցկացվել է Թուրքիայում՝ հիվանդանոցային բաժանմունքում, որտեղ գտնվում են վաղաժամ ծնված երեխաներ։

 

«Նրանք բաժանվել են երեք խմբի՝ 1-ին խումբը լսում էր օրորոցային երգեր՝ իրենց մայրերի կատարմամբ, 2-րդ խումբը լսում էր դասական երաժշտություն, 3-րդ խումբը ստանում էր կանոնավոր բժշկական օգնություն: Նրանք պարզել են, որ 1-ին և 2-րդ խմբերի երեխաները ուղեղին թթվածնի ավելի լավ մատակարարում ունեն, ինչը շատ կարևոր է նրանց զարգացման համար»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է պրոֆեսորը:

Մասնագետի խոսքով՝ մոր երգած օրորոցայիններն առավելագույն օգուտ են բերում, քանի որ երեխան դեռ ծնվելուց առաջ է լսում նրա ձայնը, քանի որ հղիության 20-րդ շաբաթից պտուղը կարող է լսել ձայներ (ներառյալ մոր ձայնը և սրտի զարկերը):

«Ձայները ուղեղի զարգացման սնունդն են։ Ուղեղը ինտենսիվ է սովորում, բայց նաև քնի կարիք ունի։ Այս պահին տեղի է ունենում ոչ միայն հանգիստ, այլև ստացված տեղեկատվության ինտեգրում: Ի՞նչ է պատահում, երբ մայրը օրորոցային է երգում: Երեխան լսում է մայրական հանգիստ ձայն և 4/4 երաժշտական ​​ռիթմ, որը շատ է հիշեցնում սրտի բաբախյուն և հանգիստ շնչառություն։ Սա օգնում է շեղել շրջապատող գրգռիչներից և հանգիստ քնել», – բացատրել է Վիկտորյա Եֆիմովան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.