Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 49 և 50 շենքերի հարևանությամբ անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրն անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս։

Shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Արդեն 3-4 օր է, ինչ խմելու ջուրն անխնա հոսում է։ Զանգահարել ենք Դավիթաշենի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի տեղից, ոչ մի դրական պատասխան։

 

Ջուրը լցվում է Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցի բակ։ Արդեն հասել է մյուս դպրոց ու մանկապարտեզ, ոնց որ ջրվեժում լինես։ «Վեոլիա ջուր»-ից մեզ պատասխանում են, թե էս ժամին մեր աշխատանքային ժամը չէ, հատուկ տեխնիկա չենք հանելու բերենք ու աշխատանքից դուրս գործ անենք»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քիչ առաջ ժամանել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ովքեր բնակիչներին հայտնեցին, որ «Վեոլիա ջրին» պարտավորեցրել են, որ ջուրը փակի։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.