«Ուռա»-ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա

ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

 

Նոր կանոնադրությանը անցումը կիրականացվի բանակում ընդհանուր բարեփոխումների շրջանակներում։

 

Գերատեսչությունից նշել են, որ կանոնադրության վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են:

 

Մասնավորապես, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «Ուռա»–ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»։

Միևնույն ժամանակ, հեղինակները չեն նախատեսում փոխել «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բառերը վերադասին զինծառայողի` հաստատական կամ բացասական պատասխանների դեպքում:

Պաշտպանության նախարարությունից նշել են, որ կանոնադրությունը այլ երկրների բանակների որևէ մոդելին հարմարեցնելու խնդիր չի դրվում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.