Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիան ԵՍԶՈՒ պայմանագրից դուրս բերելու մասին. Լուկաշենկոն մտադիր է նույնն անել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հրամանագիր՝ ապրիլի 8-ից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից հանրապետության դուրս գալու մասին։ Հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական Resmi Gazete թերթում։

Փաստաթղթի տեքստում նշվում է, որ որոշվել է ամսի 8-ից կասեցնել Թուրքիայի Հանրապետության և ԵՍԶՈՒ պայմանագրի մասնակից այլ պետությունների միջև համաձայնագրի կատարումը։

Հայտնի է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին համաձայնել է խորհրդարանին ներկայացնել ԵՍԶՈՒ պայմանագրի կասեցման մասին օրենքը:

««Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի կասեցման մասին» օրենքի նախագիծը կներկայացվի Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ, դրան համաձայնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն», - այս մասին ասվում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած թելեգրամյան ալիքի հաղորդագրությունում:

 

Պայմանագիրը Բելառուսի կողմից վավերացվել  և ուժի մեջ է մտել 1992-ին:

Փաստաթուղթը նախատեսում է սահմանափակել սովորական սպառազինությունների և տեխնիկայի ընդհանուր մակարդակները հինգ հիմնական կատեգորիաներում (տանկեր, զրահատեխնիկա, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ինքնաթիռներ), ինչպես նաև նախատեսում է պարտավորությունների կատարման ստուգման մեխանիզմներ (տեղեկատվության փոխանակում և ստուգումներ):

 

«Օրենքի նախագիծը նախատեսում է ԵՍԶՈՒ պայմանագրի կասեցում, սակայն չի նշանակում Բելառուսի դուրս գալը դրանից և զինված ուժերում դրա իրականացման հետ կապված ներքին ընթացակարգերի դադարեցում»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.