Ակնկալում եմ` գլխավոր դատախազությունը կանի ամեն ինչ, որպեսզի Crocus City Hall-ում տեղի ունեցածի մեղավորները արդար պատիժ ստանան. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է, որ գլխավոր դատախազությունը կանի ամեն ինչ, որպեսզի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մեղավորները արդար պատիժ ստանան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ակնկալում եմ, որ դատախազներն իրենց լիազորությունների շրջանակում կանեն ամեն ինչ, որպեսզի հանցագործներն արդար պատիժ ստանան»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ Crocus City Hall տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչները ցանկացել են խուճապ սերմանել հասարակության մեջ, սակայն բախվել են ռուսաստանցիների միասնության և չարիքին դիմակայելու վճռականության հետ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.