Հայտնի է՝ երդմնակալությունից հետո առաջինը որ երկիր կայցելի Պուտինը. Reuters

ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին արտասահմանյան այցը կլինի Չինաստան, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ուղևորությունը նախատեսված է մայիսի երկրորդ կեսին՝ երդմնակալությունից հետո։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պետության ղեկավարը նախատեսում է մի քանի արտասահմանյան այցեր։

Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարները հանդիպել են ավելի քան 40 անգամ։ Վերջին անգամ 2023 թվականի հոկտեմբերին էր, երբ Վլադիմիր Պուտինը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.