Ֆրանսիայի դեսպանը, Փարիզում խորհրդակցություններից հետո, վերադարձել է Ադրբեջան

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը, հայրենքիում խորհրդակցություններից հետո, վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը, հայտնում է ԱՊԱ-ն։

 

Հիշեցնենք, որ դեսպանը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար՝ Բաքվի և Փարիզի լարված հարաբերությունների ֆոնին։

«Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունների շարունակման հետ, որոնք վնաս են հասցնում մեր երկրների հարաբերություններին։ Հանրապետության նախագահը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել, որ ադրբեջանական կողմը հստակեցնի իր մտադրությունները»,- այն ժամանակ հայտարարել էր Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.