Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը կարեւոր է տարածաշրջանի ժողովուրդների, Սեւծովյան տարածաշրջանի եւ ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար:

 

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները:

 

«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղ գործընթացը և հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի:

 

Ադրբեջանն ու Հայաստանը երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորություն ունեն»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.