2024-ին Հայաստանից ՌԴ է ներկրվել ավելի քան 20 մլն ծաղիկ. «Ռոսսելխոզնադզոր»-ը ցուցանիշի կրկնապատկում է գրանցել

Կանանց միջազգային օրվան ընդառաջ Հայաստանից ներկրված ծաղիկների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրկնապատկվել է։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։

««Ռոսսելխոզնադզոր»-ի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը Կանանց միջազգային օրվան ընդառաջ արձանագրում է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի Վերին Լարս անցակետով կտրած ծաղիկների մատակարարումների ծավալների աճ։ 2024 թվականի սկզբից «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունը վերահսկել է ավելի քան 20 միլիոն հատ ծաղկի ներկրում Հայաստանից, 2023 թվականին նույն ժամանակահատվածում առաքվել է ավելի քան 11 միլիոն ծաղիկ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանից ներկրված կակաչների թիվն ավելացել է գրեթե 3 անգամ, վարդերինը՝ 1,3 անգամ, քրիզանթեմներինը՝ 32,5 անգամ, իսկ նարդոսներն առաջին անգամ են մատակարարվել։ Սակայն ալստրոմերիայի պաշարը նվազել է 1,6 անգամ, հերբերաներինը՝ 2,3 անգամ։

Ստացված ապրանքներն անցել են ստուգում և կվաճառվեն երկրի ողջ տարածքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.