Ինչպես են անցել ՔՊ փակ նիստերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ ՔՊ խմբակցության երեկվա փակ նիստերն ընթացել են խաղաղ մթնոլորտում, ՔՊ-ն առանձին-առանձին հանդիպել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ, որոնց պատրաստվում են վերընտրել: Յուրաքանչյուր հանդիպում մոտ 1.5 ժամ է տեւել, չնայած քիչ թվով պատգամավորներ են մասնակցել, բայց բոլորը թեկնածուներին հարցեր են տվել։

 

Մեր աղբյուրի տպավորությամբ, ՔՊ-ում ավելի ջերմ են ընդունել Գեղամ Գեւորգյանին, իսկ Արթուր Վանեցյանի բաջանաղ Բաղրամյանի հետ հանդիպումն ավելի պաշտոնական, սառը մթնոլորտում է անցել: Ոմանք անգամ խայթելու փորձեր են արել։ Ընտրությունը կկայանա հաջորդ շաբաթ»։

 

Մանրամասները՝ այստեղ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.