Բաժին : Պատահարներ
Էջմիածնում բախվել են «ԶԻԼ»-ն ու «06»-ը
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 21:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Հարություն Հ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարն ու 28-ամյա Վրույր Ս.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։