Բաժին : Պատահարներ
Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա
Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով կան վիրավորներ։
Ըստ հավաքվածների՝ վիրավորների թիվը հնարավոր է անցնի 10-ը։