Երևանում բախվել են Peugeot-ն ու բեռնատար ГАЗель-ը. 4 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 14:30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան պարկի» դիմաց բախվել են Peugeot մակնիշի ավտոմեքենան և ГАЗель մակնիշի բեռնատարը:

 

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնք բոլորը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ