Ցավոք, այս տարին «նշանավորվեց» մարդու իրավունքների ծանրագույն խախտումներով. Արման Թաթոյանի ուղերձը

Ցավոք, այս տարին «նշանավորվեց» մարդու իրավունքների ծանրագույն խախտումներով. Ադրբեջանը 9ամսից ավելի շրջափակված պահեց մեր 120,000 հայրենակցի Արցախում, իսկ հետո էլ ենթարկեց զանգվածային ունեզրկման ու Հայրենիքից բռնի տեղահանման, զինված հարձակումներով զրկեց ապրելու իրավունքից, ենթարկեց ֆիզիկական ու հոգեկան անմարդկաին տառապանքների: Հետո սկսեց ամեն ինչ հերքել ու կեղծել: 

 

Այս մասին գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

«Այս ամենը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առաջ:

 

Չդադարող այս անարդարություններից քաղած գլխավոր դասը պետք է լինի գիտակցումը, որ մեր լավագույն պաշտպանը հենց մեր իսկ պետությունն է, պաշտոնյաների քաղաքական գերությունից զերծ ուժեղ պետությունը:

Պետության ներսում պետք է լինի հարգանք իրար նկատմամբ, համերաշխություն, պատասխանատվություն արարքների հանդեպ ու հավատ սեփական ուժերի նկատմամբ:

Պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով, երբեք չսահմանափակվել ձեռքբերածով ու չընկրկել դժվարությունների առաջ` հանուն արժանապատիվ կյանքի և իրավունքի գերկայության երկիր ունենալու համար

Հենց այսպիսի պետականությամբ և արժեհամակարգով է, որ մարդը կլինի պաշտպանված սեփական երկրում՝ իրավունքի գերակայության հիմնարար երաշխիքներով»,- գրել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.