11 ամսում Հայաստան է այցելել 2,2 մլն զբոսաշրջիկ, որը բացարձակ ռեկորդ է. Վահան Քերոբյան

Այս տարվա 11 ամսվա տվյալներով ՀՀ է այցելել 2,2 մլն զբոսաշրջիկ։

 

Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը։

 

Ըստ նախարարի՝  այս թիվը բացարձակ ռեկորդ է։

 

Հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում նախագծով ներկայացված «սփյուռքահայ զբոսաշրջիկ» արտահայտությունը և «սփյուռքահայ զբոսաշրջիկ»-ն ինչով է տարբերվում ՀՀ այցելող այլ զբոսաշրջիկից։

Քերոբյանը հետևյալ կերպ պարզաբանեց․

«Այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, որ կարելի է չտարանջատել «սփյուռքահայ զբոսաշրջիկ»-ին այլ զբոսաշրջիկից։ Բայց բոլորս գիտենք, որ սփյուռքահայ զբոսաշրջիկներին շատ ավելի հեշտ է համոզել գալ իրենց պատմական հայրենիքը, քան ոչ հայ զբոսաշրջիկներին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.