Զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի և տոկոսների սուբսիդավորման ծրագրի բավարարված հայտերը գերազանցել են նախատեսվածը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից զինծառայողների հիպոթեքային վարկի կանխավճարի տրամադրման և դրա տոկոսների սուբսիդավորման ծրագրի համար 2022-2023 թվականին հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել օգտվել դրանից։

 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով գերատեսչությանը հատկացված միջոցներում վերաբաշխում կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով  գումարներ կուղղվեն «Պաշտպանության ապահովում» ծրագրի «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում զինծառայողների արտոնյալ և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով պետական սուբսիդավորումների ֆինանսավորմանը։

 

«Վերաբաշխվող ընդհանուր գումարը կազմում է 760 միլիոն դրամ։ Այն իրականացվում է 2023 թվականին Պաշտպանության նախարարության խնայողությունների հաշվին»,-ընդգծել է Պապիկյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.