Ավելի քան 260 միլիոն տուգանք՝ նոյեմբերին ՊԵԿ-ի համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է նոյեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

 

48 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10․679․361 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 38․610․958 ՀՀ դրամ։ Ցանկը կցվում է։

 

27 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 120․170․420 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 78․254․460 ՀՀ դրամ: Ցանկը կցվում է։

 

22 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 144․190․000 ՀՀ դրամ։ Ցանկը կցվում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.