Կոտայքի մարզում ոչ սթափ վարորդը Mercedes-ով բախվել է կայանած Hozon Neta S 650-ին, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին. Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է անվադողերի վերանորոգման կետի դիմաց կայանված Hozon Neta S 650 մակնիշի ավտոմեքենային:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել անվադողերի փոխանակման կետի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

 

Աղբյուրը հայտնում է, որ Hozon Neta S 650-ն ու Камаз-ը կայանված են եղել նշված վայրում և ամառային անվադողերը պետք է փոխեին ձմեռայինի, այդ ժամանակ էլ Mercedes-ի վարորդը բախվել է Hozon Neta S 650-ին, ապա, առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել Камаз-ի վարորդին: 

 

Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է՝ նա եղել է ոչ սթափ: Hozon Neta S 650-ի վարորդը նույնպես ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.